Նորություններ
Լևոն Հայրապետյանին` Ոսկե մեդալ
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադիր և երկարամյա տնօրեն Լևոն Հայրապետյանը' ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ և հայկական սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Ոսկե մեդալով:
Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ 2013թ. հոկտեմբերի 9-ին' ֆեդերացիայի, մարզադպրոցի և նախարության ներկայացուցիչների մասնակցությամբ, մեդալը հոբելյարին հանձնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Նազարեթ Մնացականյանը: